ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան
Հուլիս 1, 2010թ. 10:37
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հուլիսի 4-5-ին կայցելեն Երևան, այնուհետև` Բաքու: Համանախագահները քննարկումներ կանցկացնեն առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման նախապատրաստման մասին, տեղեկացնում են Իգոր Պոպովի գրասենյակից
Այդ հանդիպումը կազմակերպվելու է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, որը տեղի է ունենալու հուլիսի 16-17-ին Ալմա-Աթայում:
Նկատենք, որ համանախագահների այցելությունը համընկնում է Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարելիք այցի հետ:












