Վաշինգտոնը, Մոսկվան և Փարիզը բացի Լեռնային Ղարաբաղի լիակատար անկախությունից, ուրիշ ոչնչի հետ համաձայն չեն»
Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Ֆարդադ Աֆզալի Թաբրիզին իրանական «սուլդոզ.իռ» կայքում հրապարակված հոդվածում խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարության առընչությամբ` նշում է.
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հաղորդակցության միջանցքի ապահովումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումը վկայում են, որ Վաշինգտոնը, Մոսկվան և Փարիզը բացի Լեռնային Ղարաբաղի լիակատար անկախությունից, ուրիշ ոչնչի հետ համաձայն չեն»:
Իրանցի վերլուծաբանը նշելով, որ եռանախագահների հայտարարությունը ի վնաս Ադրբեջանի Հանրապետության է, կարծիք է հայտնում. «Պաշտոնական Բաքուն հավանաբար ողջունեց եռանախագահների հայտարարությունը` ելնելով Ադրբեջանում առաջիկայում կայանալիք խորհդարանական ընտրությունների անցկացման փաստից, որը կարևոր իրադարձություն է համարվում»:
«Ադրբեջանցի փորձագետներն ու ԶԼՄ-ները այժմ աշխատանք են տանում, որպեսզի հասարակությանը պատրաստեն` ընդունելու վերոնշյալ հայտարարության սկզբունքները»,- նկատում է Աֆզալի Թաբրիզին:
ArmAr.am












