Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Լավրովը և Չավուշօղլուն բանակցել են

Հուլիս 1, 2010թ. 13:06

ՌԴ անհրաժեշտ է համարում ԵԽԽՎ շրջանակներում ակտիվ պայքարել ընդհանուր եվրոպական պատմության աղավաղման երևույթների դեմ: Այդ մասին ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Օրհասական խնդիրներից ես կնշեի մեր ընդհանուր պատմության հանդեպ միասնական տեսակետի մշակման անհրաժեշտությունը: Շատ կարևոր է թույլ չտալ պատմության և պատմական ճշմարտության աղավաղումը, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ, որի արդյունքում ստեղծվեց Եվրոպայի Խորհուրդը», – ասել է Սերգեյ Լավրովը:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ՌԴ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Մ.Չավուշօղլուի գործունեությունը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում` ընդգծելով, որ նրա կողմից այդ պաշտոնը ստանձնելուց հետո «ԵԽԽՎ-ում միջավայրը ձերբազատվում է չափազանց քաղաքականացումից»:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն