Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Ա.Հոսսեյնի. Իրանը ներկայումս քննարկում է բանակցությունների շարունակման տարբերակներ

Հուլիս 1, 2010թ. 13:11

Իրանի խաղաղ ատոմային ծրագրի շուրջ բոլոր հետագա բանակցությունները պետք է հիմնված լինեն ատոմային վառելիքի փոխանակման Թեհրանյան հռչակագրում նշված պայմանների վրա: Այդ մասին հայտարարել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ալի Հոսսեյնին:

Հոսսեյնիի խոսքով, Իրանը ներկայումս քննարկում է բանակցությունների շարունակման զանազան տարբերակներ։ Թեհրանյանը հռչակագրի շրջանակներում Իրանը շարունակելու է պնդել ատոմային էներգիա ունենալու իր իրավունքը՝ համաձայն միջազգային օրենքների եւ ատոմային զենքի չտարածման պայմանագրի, եւ առ այսօր Թեհրանը ձեռնարկել է քայլեր, որոնք վկայում են իր անկեղծությունը, հաղորդում է իրանական Press TV-ն:

«Սակայն Իրանի բոլոր գործողությունները փակուղի են մտել մի շարք երկրների կողմնակալ քաղաքականության պատճառով»,- նկատել է դեսպանը:

Հոսսեյնին մեղադրել է Արեւմուտքին երկերեսանիության եւ Իրանի ատոմային ծրագրի նկատմամբ երկակի չափորոշիչների մեջ:

Մայիսի 17-ին Իրանը, Թուրքիան եւ Բրազիլիան ստորագրեցին այսպես կոչված Թեհրանյան հռչակագիրը՝ Թուրքիայի տարածքում իրանական 1200 կգ ցածրհարստացված ուրանը 20-տոկոսանոցի հարստացնելու վերաբերյալ:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն