Վարչապետ. Հորդառատ տեղումները աննախադեպ իրավիճակ են ստեղծել հանրապետությունում
ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3571614.09 հազար դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` բնաժին և տարերային աղետների հետևանքով սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և նախագծային աշխատանքի կատարման համար։ ՀՀ Վարչապետը նշելով, որ հորդառատ տեղումները աննախադեպ իրավիճակ են ստեղծել հանրապետությունում. ուշադրություն է հրավիրել կատարվող աշխատանքի որակի վրա, միաժամանակ նշել է ամռան բարենպաստ եղանակն արդյունավետ օգտագործելու և տարերքի հետևանքը հնարավորինս վերացնելու կարևորությունը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և 113,000.0 հազար դրմա հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ՀՀ մարզերում 2010թ. մարտի 15-ին և 16-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետւևանքով դպրոցական շենքերի տանիքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ կարևորել է նշված աշխատանքը մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը` ս.թ. սեպտեմբերի 1-ը ավարտելու անհրաժեշտությունը։












