Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Դ. Շահնազարյան.«Չափազանց մտահոգիչ է Հայաստանի դիվանագիտության մակարդակի օրեցօր վատթարացումը»

Հուլիս 1, 2010թ. 14:33

Davit ShahnazaryanԼրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի հայտարարությանը, Դավիթ Շահնազարյանն ասել է, թե` այն` Աքվիլայի հայտարարության  հետ  համեմատած, ունի մի էական տարբերություն. «Կարգավորման սկզբունքները Աքվիլայի հայտարարությունում ներկայացված էին եռանախագահողների կողմից, այսինքն՝ սկզբունքները կցված էին, բայց հիմա որոշակի խմբագրությամբ այդ սկզբունքներն արդեն երկրների նախագահների  կողմից ստորագրված փաստաթուղթ են դարձել։ Ես համոզված եմ, որ այս սկզբունքները, որոնք նշված են, արդեն հետագա խմբագրման ենթակա չեն»։

Դավիթ Շահնազարյանը նկատել է, թե չափազանց մտահոգիչ է Հայաստանի դիվանագիտության մակարդակի օրեցօր վատթարացումը։ «Այն արդեն անցել է բոլոր ընդունելի և անընդունելի սահմանները։ Կարող եմ միայն բնութագրել, որ այն, ինչ կատարվում է, խայտառակություն է. թե՛ Հայաստանի պաշտոնական արձագանքը, թե՛, ընդհանրապես, այս դիվանագիտությունը՝ կապված մասնավորապես ԼՂՀ հարցի հետ, դարձել է անընդունելի»,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ հայտարարության ռուսերեն և անգլերեն տեքստերի միջև տարբերությունը պայմանավորված է եղել նրանով, որ ռուս լրագրողների ձեռքն ընկել է նախնական տեքստը, որը եղել է ռուսերենով, իսկ հետո խմբագրվելով նախագահների կողմից՝  դարձել է այնպիսին, ինչպիսին անգլերեն տեքստն է և, ըստ նրա, շատ ավելի բացասական է, քան մինչ այժմ եղածները։

Ըստ նրա` ամեն նոր առաջարկ Հայաստանի համար ավելի վատն է: «Օղակը գնալով նեղանում է»: Նա մտահոգիչ համարեց այն, որ կետերից մեկում տարածքների վերադարձի մասին է խոսվում, սակայն երաշխիքներ չեն տրվում, որ այդ տարածքները կապառազմականացվեն։

Ի պատսխան լրագրողի հարցին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է, թե ՀԱԿ-ում դեռ նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Առայժմ նման տեղեկություն չունեմ», -ասել է նա:

Ըստ Դավիթ Շահնազարյանի, Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում Քլինթոնը խոսելու է ըստ կարևորության հետևյալ հարցերի շուրջ` Աֆղանստան, Իրան, ՆԱԲՈՒԿՕ եւ հետո միայն Լեռնային Ղարաբաղ: Իսկ Երևանում, Շահնազարյանի կարծիքով, ՀՀ իշխանությունների հետ խոսելու է հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի ու մարդու իրավունքների թեմայով:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն