Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Օծվեց Հարավային Ռուսաստանի Բուդյոնովսկ քաղաքի նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցին

Հուլիս 1, 2010թ. 14:49

Սույն թվականի հունիսի 30-ին, ձեռամբ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի, օծվեց Բուդյոնովսկ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցին:
Բուդյոնովսկ քաղաքը 1799թվականին հիմնադրվել է հայերի կողմից և անվանվել Սուրբ Խաչ, սակայն խորհրդային տարիներին քաղաքը վերանվանվել է Բուդյոնովսկ:
Ժամանակին քաղաքում գործել է երեք հայկական եկեղեցի, որոնցից երկուսը խորհրդային տարիներին փլվել է, իսկ մեկըª Սուրբ Խաչ մատուռը, պահպանվել է մինչև մեր օրերը:
Հինգ տարի առաջ թեմի առաջնորդ Մովսես սրբազանի օրհնությամբ հիմքը դրվեց եկեղեցու և տեղի հոգևոր հովիվ Տ. Արսեն քահանա Բուդաղյանի ղեկավարությամբ և տեղի հայ համայնքի ազնիվ հայորդիների նյութական աջակցությամբ ավարտին հասցվեց եկեղեցու շինարարությունը:
Այդ օրը մարդաշատ էր եկեղեցու բակը, ավելի քան 12 հազար հայ բնակչություն ունեցող քաղաքի հավատացյալների հոծ բազմությունն ուրախության և ցնծության մեջ էր:
Բուդյոնովսկ էին ժամանել ուխտավորներ նաև տարածաշրջանի քաղաքներից, հայկական հասարակական կազմակերպություններից և եկեղեցական համայնքներից:
Հավարտ Սուրբ Հարություն եկեղեցու օծման առաջնորդ Հայրը իր պատգամը հղեց հավատավոր հայ զավակներին:
Նա կարևորեց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունը հայության կյանքում, բարձր գնահատեց եկեղեցու շինարարությանը նյութապես օժանդակած բարերարներին և շնորհավորեց բոլորին օրվա գեղեցիկ տոնի վերածված արարողության առիթով:
Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Մամլո դիվան


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն