Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հուլիս 1, 2010թ. 15:14

Հունիսի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր էին ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ Մատթեոս աբեղա Պողոսյանը /ՙՀովասափ Սեբաստացու ստեղծագործությունները՚/, Տ Ներսեհ աբեղա Խալաթյանը /ՙՍուրբ Գայանե վանքը /պատմակրոնագիտական ուսումնասիրություն 301-2006թթ./՚/,Տ. Մուշեղ աբեղա Բաբայանը /ՙՍուրբ Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքներն ըստ ՙՄատյան ողբերգության՚ ստեղծագործության՚ և Տ. Իսահակ աբեղա Պողոսյանը /ՙՎարագա Սուրբ Նշանը և վանքը հայ մատենագրության մեջ՚/:
Հանձնաժողովը, որի կազմում էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն իբրև նախագահ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և Արագածոտնի թեմի առաջնորդ  Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, քննելով ներկայացված թեզերը, արտոնել էր բանավոր պաշտպանության:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջիկային տեղի կունենա հոգեշնորհ հայրերի` մասնավոր վարդապետության աստիճանի տվչության արարողությունը


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն