Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Ղարաբաղը որպես սուբյեկտ չի դիտարկվում»

Հուլիս 1, 2010թ. 16:02

ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսում ասել է, թե Հիլարի Քլինթոնի այցը  լուրջ իրադարձություն է   և պատահական չէ, որ այն ծրագրված է Մեծ ութնյակում Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունից հետո. «Սա նշանակում է, որ պետքարտուղարը կփորձի զարգացնել հայտարարության մեջ առկա կոնցեպտները»,- նշեց նա:

Հ.Հովհաննիսյանի կարծիքով Քլինթոնի այցի շրջանակում երեք հիմնական թեմա է քննարկվելու` հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր է միջազգային հանրության համար, քանի որ այն ուղղակիորեն կապված է ոչ միայն տարածաշրջանային, այլև եվրոպական անվտանգության հետ»,-ասաց նա:  Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալով  ՀԱԿ ներկայացուցչը ասել է.«Մեկ տարի առաջ Ակվիլայում հարցի վերաբերյալ արված հայտարարությունում գոնե չկար օկուպացված տերմինը, իսկ եռանախագահների այս տարվա հայտարարության մեջ խոսվում է , ճիշտ է, ժողովրդի կամարտահայտության մասին, բայց կոնկրետ որտե՞ղ` խոսք չկա: Այսինքն` Ղարաբաղը որպես սուբյեկտ չի դիտարկվում» ,- հայտարարեց նա:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե դինամիկան այսպես շարունակվի , ապա հաջորդ տարի ութնյակի հանդիպմանը, որը նախատեսվում է Ֆրանսիայում, հնարավոր է ավելի կոշտ հայտարարություն արվի:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն