Դ.Ջամալյան.«Բանակի հանդեպ հավատը պետք է ամրապնդվի»
Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը խոսելով հայ-ադրբեջանական վերջին ռազմաքաղաքական զարգացումների մասին, նշել է, որ հրադադարի պայմանը առաջին ու վերջին անգամը չէ, որ խախտվում է Ադրբեջանի կողմից: Սակայն ադրբեջանցիների փոքր սադրանքները պատերազմի չեն վերածվում, քանի որ իմանալով իրենց ռազմական կարգավիճակը, լավ գիտեն նաեւ մեր սպառազինությունն ու պատրաստականությունը:
Անդրադառնալով այդպիսի սադրանքների հոգեբանական ազդեցությանը` վերջինս նշել է, որ բանակի հանդեպ հավատը պետք է ամրապնդվի: Միաժամանակ, վերջին ողբերգական դեպքերը վկայում են այն մասին, որ 18-ամյա հայ զինվորը կարողացել է դիմադրել: Նա հանդես է եկել ոչ թե նահանջողի, այլ ակտիվ պաշտպանի դերում: «Իրենք զոհ են տվել իրենց մերձավոր միջավայրում, այդ հարցը ծագելու է, մենք հարց տալիս ենք` ինչու զոհվեցին մեր 4 տղաները, իրենց մոտ էլ է չէ՞ այդ հարցն առաջանալու, ինչո՞ւ սպանվեցին` ինչ որ մեկի(իմա` Ալիև կրտսերի)»:
ArmAr.am












