Վաղը կշարունակվի բասկետբոլի կանանց Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնությունը
Հուլիս 1, 2010թ. 16:19
Մեկօրյա հանգստից հետո վաղը՝ հուլիսի 2-ին Երեւանում կշարունակվի բասկետբոլի կանանց Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնությունը: Տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները: Հայաստանի հավաքականը կմրցի շոտլանդացիների հետ: Հաջորդ տարի երկրորդ դիվիզիոնում հանդես գալու համար մեր հավաքականին անհրաժեշտ է հաղթել Շոտլանդիային: Ըստ մրցակարգի՝ երկրորդ դիվիզիոնի ուղեգիր են ստանում միայն եզրափակիչի մասնակիցները: Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Մալթայի եւ Մոլդովայի թիմերը:
Հայաստանի հավաքականը գերազանց անցկացրեց խմբային մրցաշարը եւ ցույց տվեց հարյուրտոկոսանոց արդյունք` հաղթելով Ջիբրալթարի, Մոլդովայի եւ Անդորրայի բասկետբոլիստուհիներին:












