Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինին

Հուլիս 1, 2010թ. 16:33

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը։ Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` վարչապետն ընդգծել է, որ պատվիրակության այցի շրջանակներում հնարավորություն կընձեռվի քննարկել համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և հստակեցնել հետագա անելիքները։

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, շնորհակալություն  հայտնելով ընդունելության համար,  անդրադարձել է այսօր Երևանի երկաթգծի կայարան կատարած այցի մանրամասներին։ Նա տեղեկացրել է, որ  վերանորոգման աշխատանքների արդյունքում երկաթգծի կայարանը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Ընդգծվել է, որ  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կարևորում է ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կողմից տեխնիկական օժանդակության տրամադրման հարցը, ինչպես նաև ՀՀ կառավարության և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ միջև ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի առանձին դրույթների կատարման ընթացքը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն