Քլինթոնը պե’տք է այցելի Ծիծեռնակաբերդ
Հուլիս 1, 2010թ. 23:14
Դեռ հայտնի չէ, թե հուլիսի 4-ին Հայաստան ժամանող Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կայցելի՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, թե՞ ոչ: ԱՄՆ-ի դեսպանատնից , ինչպես նաև Հայաստանի արտգործնախարարությունից տեկացնում են, որ Քլինթոնի այցի մանրամասները դեռ հստակեցվում են:
Պաշտոնական այցերի դեպքում, օտարերկրյա հյուրերը եւ պատվիրակությունները ավանդաբար այցելում են Ծիծեռնակաբերդ: Մինչդեռ վերջերս Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գլխավոր քարտուղար Մեւլութ Չավուշօղլուն հրաժարվեց այցելել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց Հայաստանում: Կարծում ենք, որ Հիլարի Քլինթոնը այնքան նրբանկատ կլինի, որ չի հարուցի հայության վրդովմունքը:
ArmAr.am












