Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Յակունին.««Ռուսական երկաթուղիներ»-ը կշարունակի հայկական երկաթուղու արդիականացման ու տեխնիկական վերազինման աշխատանքը»

Հուլիս 1, 2010թ. 23:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:

Քննարկվել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր եւ տարածաշրջանային կարեւորություն ունեցող մի շարք ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել, մասնավորապես,  «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցման ծրագրին, որը տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական առումով կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի մյուս երկրների համար` իրար կապելով Սեւ ծովի եւ Պարսից ծոցի նավահանգիստները:

Հանրապետության ղեկավարը եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահը քննարկել են նաեւ Հայաստանի Հանարպետության կառավարության եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Վլադիմիր Յակունինը վստահեցրել է, որ ներդրումային պարտավորություններն այս տարվա համար ամբողջությամբ կկատարվեն, եւ «Ռուսական երկաթուղիներ»-ը կշարունակի հայկական երկաթուղու արդիականացման ու տեխնիկական վերազինման ուղղությամբ ծրագրած աշխատանքը:

Հանրապետության Նախագահը, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդման ու զարգացման տեսանկյունից եւս կարեւոր է համարել Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնող ռուսական այնպիսի խոշոր ընկերությունների գործունեությունը, ինչպիսին “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ-ն է:-0-


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն