Ուսանողները ստացան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի վկայականները
4 օր շարունակ Հայաստանի բուհերից ընտրված 45 ուսանողներ մասնակցել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մասնագետների կողմից անցկացված ինտենսիվ գործնական դասընթացին: «ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոցի եւ Կարիերայի զարգացման ծրագրի հիմնական գաղափարը Հայաստանի բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտին աջակցելն է` տեսական գիտելիքները գործնական օրինակներով համալրելու հարցում:
Դասընթացի ժամանակ անդրադարձել են մարքեթինգի, մարքեթինգային հետազոտությունների, կանխավճարային եւ հետվճարային ծառայությունների մշակման, բաժանորդների սպասարկման, հասարակության հետ կապերի ոլորտներին, դրանց հիմունքներին եւ կիրառման նորարարական մեթոդներին:
Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին շնորհել է դասընթացի ավարտական վկայականները: Կարիերայի զարգացման ծրագրի եւ գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնման նախաձեռնության շրջանակում, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ 3 համալսարանների միջեւ:
Ռալֆ Յիրիկյանն ասել է. «Այս գաղափարի հիմքում կա այն հավատքը, որ մենք պետք է ինչ գիտելիքներ կարողացանք ձեռք բերել այ 5 տարիների ընթացքում փոխանցենք ուսանողներին, որ ուսանողներին լիցքավորենք այսպես ասած ավելի հարուստ գիտելիքներով, որ կարողանան ավելացնել իրենց ուսանողական գիտելիքներին, որ մենք մասնակցած լինենք ավելի վստահ կադրեր պատրաստելուն»:
ArmAr.am












