Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Մենք պետք է ուժեր հավաքենք»

Հուլիս 1, 2010թ. 23:41

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե իրենք շարունակում են պայքարը և և հիմա զբաղված են կազմակերպչական աշխատանքերով։

-Առաջինը մեր շարքերն ընդլայնելն է և կազմակերպչական ավելի արդյունավետ ձևեր գտնելը։ Մասնավորապես, Երևանում կան խոշոր կազմակերպություններ, որտեղ և գործում է մեր նախաձեռնող խումբը, Երևանից դուրս ևս պետք է ունենանք նախաձեռնող  խմբեր։ Մոտ օրերս նախաձեռնող խմբի անունից կդիմենք մեր բոլոր անդամներին, որպեսզի մանրամասն ներկայացնենք, թե ինչով ենք զբաղվում, և  կխնդրենք,  որ մեզ առաջարկներ ներկայացնեն, մասնակցեն այս գործընթացին և նշեն, թե ամեն մեկը որ մասով կարող  է օգտակար լինել շարժման աշխատանքերին,-նշել է նա։

Ըստ  Արմեն Հովհաննիսյանի՝ նախաձեռնող խումբն ամռան ընթացքում բողոքի խոշոր գործողություններ չի կազմակերպի, որպեսզի պատրաստ լինի աշնանը։

-Անիմաստ ենք համարում անցկացնել բողոքի խոշոր ակցիաներ, որովհետև մենք պետք է ուժեր հավաքենք, բայց կազմակերպչական, քարոզչական  քայլեր պիտի անենք և  ՀՀ բոլոր քաղաքացիներին գոնե հնարավորություն տանք այդ ամենին ծանոթ լինել,-նշել է նա։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն