Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Սեմնեբի.«Արցախյան հակամարտությունը Հ. Քլինթոնի օրակարգում հիմնականը կլինի»

Հուլիս 1, 2010թ. 23:46

Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կարծում է, որ ԵՄ-ն կարող է օգնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը նոր ազդակ կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

Սեմնեբիի խոսքերով՝ ԵՄ-ն ևս պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ միաժամանակ չփոխարինելով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ընթացող հիմնական գործընթացին։

Բանակցային գործընթացի աշխուժացման տեսանկյունից Պիտեր Սեմնեբին կարևորել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթանի այցը Ադրբեջան և Հայաստան։ Նա համոզմունք է հայտնել, որ Արցախյան հակամարտությունը Բաքվում և Երևանում Հիլարի Քլինթոնի բանակցությունների օրակարգի հիմնական հարցը կլինի։

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն