Լեզվի մասին օրենքում «Ժառանգության» առաջարկած փոփոխությունները
Ժառանգություն խմբակցությունն առաջարկություններ է ներկայացրել Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին եւ Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրեքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ:
Ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ առաջարկությունները:
1. Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
– առաջին հոդվածի առաջին մասում լեզուն գրական հայերենն է արտահայտությունից հետո բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի արտահայտությունը փոխարինել վերջակետով:
– Երկրորդ մասը ձեւակերպել նոր խմբագրությամբ` երկրորդ պարբերությունը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ` Հայաստանի Հանրապետության տարածքում հայերենի հենքի վրա նաեւ օտար լեզուներով նախամասնագիտական, մասնագիտական ուսումնական հաստատություն կարող է հիմնվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
– երրորդ մասը հանել ամբողջությամբ:
2. Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանել այլընտրանքային, փորձարարական եւ հեղինակային ծրագրերի հասկացությունները` օրենքում լրացում կատարելու միջոցով:
Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի երկրորդ հոդվածով լրացվող 6.1 մասի այլընտրանքային, հեղինակային, փորձարարական եւ (կամ) արտահայտությունը կամ լրացվող մասն ամբողջությամբ վերաձեւակերպել:
ArmAr.am












