Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հնարավոր պատերազմը կլինի արագ ու կարճ

Հուլիս 2, 2010թ. 21:55

AMN verluzaban-ShalyanԶինված հակամարտությունների ուսումնասիրության միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով վերլուծաբան Ժերար Շալյանը` «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը եւ դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» խորագիրը կրող քննարկման ժամանակ հանդես եկել այսպիսի նման հայտարարությամբ. «Քլիթոնը գալիս է դաժան հարցեր տալու` իր որոշակի օրակարգով, որի մասին կիմանանք առաջիկայում»:

Վերլուծաբանը  բացառել է այն, որ Քլինթոնի տարածաշրջան կատարելք այցը կարող է ներկայիս իրադրության մեջ բեկումնային փոփոխություններ մտցնել:

Նա նաև  անհուսալի է գնահատել ԼՂՀ-ի իրավիճակը. «Պատերազմի հավանականությունն ավելի մեծ է, քան նախկինում էր: Եթե լինեի ադրբեջանցի, պատերազմի կողմնակիցը կլինեի, քանի որ պատերազմը մի ինչ-որ կետում լուծում է հարցերը: Անակնկալ հարձակումը մի բան է, որին պետք է պատրաստ լինենք: Պատերազմը նոր հնարավորությունն է ստեղծում` հատկապես նման փակուղային իրավիճակներում»:

Հարցին` ինչպիսին կլինի պատերազմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ Հայաստանը եւ ոչ էլ Լեռնային Ղարաբաղն են, որ սկսելու են այն, Շալյանը պատասխանեց` շատ արագ ու կարճ պատերազմ կլինի: Նպատակը կլինի առավելագույն վնաս հասցնել հայկական կողմին: Հետո Ռուսաստանը կմիջամտի:

«Ռուսաստանը միշտ պահելու է Հայաստանին որպես իր դաշնակից, ցանկալի է ունենալ մի դաշնակից, որը այլ տարբերակ չունի, քան լինել քո դաշնակիցը: Այս համատեքստում սա օգնում է Ռուսաստանին սահմանափակել Ադրբեջանի քայլերը, քանի որ հայկական զորքերն են տեղակայված Ղարաբաղում»:

Հայաստանի բարեկամ-պետությունների թվում, բացի Ռուսաստանից Շալյանը հիշատակեց նաեւ Իրանին ու Չիաստանին: Իսկ Հարավային Կովկասում, ըստ նրա, Ռուսաստանն է հիմնական որոշումներ կայացնողը:

Ըստ բանախոսի, Հայաստանի խաղաքարտերը շատ քիչ են ու Հասատանն այսօր մեկուսացած է, ունենալով քիչ բարեկամ-դաշնակիցներ: Արտաքին քաղաքականության մեջ էլ նոր նախաձեռնություններ վերջին տարիներին չի տեսնում:   Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից նա ասել է.«Արձանագրությունները ստորագրելն այնքան էլ խելացի քայլ չէր: Դրանք պարունակում են պատմաբանների խումբ ստեղծելու կետ, որի մասին երբ լսեցի, ապշել էի: Նույնն է ինչ-որ հրեագերմանական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկ արվեր: Ինչի համար է փակ սահմանը, Ղարաբաղի, այլ ոչ թե Ցեղասպանության»:

Ըստ Շալյանի, սա հնարք էր, որով Թուրքիան ցույց տվեց, որ պատրաստ է բանակցելու եւ Հայաստանն է, որ ստեղծում է բոլոր դժվարությունները եւ պատրաստ չէ առաջ շարժվելու:

ArmAr.am


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն