Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Քլինթոն.«Ուկրաինան ինքը պետք է ընտրի իր դաշնակիցներին»

Հուլիս 2, 2010թ. 22:28

Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության սկզբունքների մասին օրենք, որից հանվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին կետը: Այդ որոշման օգտին քվեարկել են 279 պատգամավորներից 259-ը: Օրենսդրական նախագիծը խորհրդարան է մտցրել նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

«Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ այսօր Կիևում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշենկոյի ասուլիսը, որի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, ապա հստակ կասեմ` Ուկրաինան ինքնիշխան անկախ պետություն է, որն իրավունք ունի ընտրելու իր դաշնակիցներին»,- նշել է Քլինթոնը, միաժամանակ ընդգծելով Միացյալ Նահանգների ու Ուկրաինայի միջև ռազմական ոլորտում համագործակցության կարևորությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն