Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյան. Արցախցին ունի նույն իրավունքները, ինչ եվրոպացին:

Հուլիս 2, 2010թ. 22:37

+Naira Zohrabyani asulis g[1].Անդրադառնալով Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների` Արցախ կատարած այցին` ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես ողջունում եմ այն փաստը, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակներն այցելեցին Արցախ և կարծում եմ, որ միջազգային կառույցներում աշխատող մեր պատվիրակությունների, մեր արտաքին գերատեսչության աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը պետք է լինի այն, որ հնարավորինս ուշադրություն հրավիրենք Արցախի խնդրին»:

«Ի վերջո, մեր ակցենտը պետք է լինի այն, որ Եվրոպայի տարածքում կա պետություն և անկախ նրանից, թե պետությունն այս պահին ճանաչված է, թե ոչ, այնտեղ ապրում են մարդիկ, որոնք ունեն նույնպիսի իրավունքներ, ինչպիսին Եվրոպայի ճանաչված յուրաքանչյուր երկրի քաղաքացիները»,- ասաց նա:

«Միջազգային կառույցները, որոնցից յուրաքանչյուրի համար մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մարդու անվտանգությունը հիմնարար արժեքներն են, մենք պետք է այդ արժեքներին հղում անելով` կառույցներին և տարբեր երկրների պատվիրակություններին անընդհատ ուղղորդենք դեպի Արցախ: Անհրաժեշտ է նրանց ցույց տալ, թե ինչպես են ապրում մարդիկ, ինչպիսի ժողովրդավարական ձեռքբերումներ է ունեցել մի պետություն, որը դեռևս միջազգայնորեն չի ճանաչվել, սակայն Հայաստանի և Ադրբեջանի` ԵԽ անդամներ դառնալուց ի վեր, միակողմանի միացել է միջազգային մի շարք կոնվենցիաների, ինչը պարտադիր էր ԵԽ անդամ երկրների համար»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

«Հատկանշական է այն փաստը, որ Արցախում արդեն 5-րդ անգամ տեղի ունեցան ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների կողմից ճանաչվեցին միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող: Չմոռանանք, որ Արցախը, ըստ «Human Rights Watch»-ի զեկույցների, ճանաչվել է շատ ավելի ժողովրդավար, քան հարևան Ադրբեջանը»:

ArmAr.am


Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն