Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Քլինթոնը այցելելով Ծիծեռնակաբերդ` կուղղի իր վարչակազմի սխալը

Հուլիս 3, 2010թ. 01:55

HambaryanՀՅԴ Վաշինգտոնի Հայ դատի   գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնելով, որ պետքարտուղարի առաջիկա այցը արտացոլում է Հայաստանի կարեւորությունն ու տարածաշրջանի դերը ամերիկյան ռազմավարության մեջ, միաժամանակ համոզմունք է հայտնել, թե Բարաք Օբամայի վարչակազմը պետք է օգտագործի այս առիթը` ղարաբաղյան ու հայ-թուրքական արձանագրությունների խնդիրներում իր չհաջողված քաղաքականությունը վերանայելու համար:

«Եթե այս այցը քաղաքականությունը վերանայելու, վերագնահատելու, ավելի դրական ուղղությամբ փոխելու հնարավորություն է, ապա դրական զարգացում է, իսկ եթե պետք է շարունակի վերաամրագրել բացասական ավանդույթները, որին մենք ականատես ենք եղել վերջին 18 ամիսներին, ապա պակաս լավատես ենք այս այցի արդյունքների վերաբերյալ», ասել է Համբարյանը:

Իսկ հայ-թուրքական հարաբերություններում ամերիկյան քաղաքականությունը վերանայելու, վերագնահատելու հարմար առիթ, ըստ Ա. Համբարյանի, կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը այցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հանդես գա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությամբ: «Այսպիսովՙ նա Ամերիկան կբերի ճիշտ ուղու վրա եւ վերջ կդնի թուրքական մերժողականության այս շրջանին: Բայց եթե չանի դա` կլինի կորսված հնարավորություն»:

«Մենք տեսել ենք, որ ամերիկյան այս վարչակազմը գնալով ավելի սխալ ուղղությամբ է շարժվում. նախընտրական քարոզարշավի ժամանակ ցեղասպանության ճանաչման խոստումից այն շարժվեց դեպի լռության քաղաքականություն, այնուհետեւ պարզապես չճանաչեց, հետո ավելի հեռուն գնաց` հակադրվելով Կոնգրեսում ցեղասպանությունը ճանաչող օրենսդրությանը», մանրամասնել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն