Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքերը խճճվել են սեփական արմատների փնտրտուքում

Հուլիս 3, 2010թ. 02:15

Թուրքական  «Վաքիթ» թերթը գրել էր. «Խմբագրության ստացած տեղեկությունների համաձայն, առաջին բանակի զորահրամանատար, գեներալ Հասան Իղսիզի, բանակի պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանի եւ ծովակալ Ջեմ Գյուրդենիզի փեսաները հրեա են: Ենթադրվում է, որ հրեական ծագում ունի նաեւ Էրջան Ջայմազը, որն ամուսնացել է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յաշար Բույուքանըթի դուստր Բենգյուի հետ: Ծովակալ Ջեմ Գյուրդենիզի դուստր Ուլքեմ Գյուլդենիզ Սումթայն ամուսնացած է Մեսութ Ջան Սումթայի հետ… Իսկ Մեսութ Ջանի մայրըՙ Իվնա Սումթայը, հայկական ծագումով քրիստոնյա է»:

«Ազգ» օրաթերթը գրում է, թե հիշյալ տողերին ահա թե ինչպես է արձագանքել «Ռադիկալի» հեղինակ Թուրքեր Ալքանը . «Ես չգիտեմ, հիշատակված անձինք իսկապես հրեական կամ քրիստոնեական ծագում ունե՞ն, թե՞ ոչ: Իրականում չգիտեն նաեւ հրապարակման հեղինակները: Սակայն տեղեկության անվան տակ բամբասանք է հրապարակում, որը անվայել է մամուլին: Եթե նույնիսկ ճշմարտություն է նրանց տեղեկությունը, ո՞վ պետք է ամաչի դրա համար: Հրեական կամ քրիստոնեական ծագում ունեցող փեսանե՞րը, թե՞ այդ ծագումը որպես հանցանք դիտարկող մտայնությունը: Եթե սա շովինիզմ չէ, ապա ինչպե՞ս անվանել: Մի՞թե սա վհուկների որս չէ: Չի կարելի հենց այդպես գոտկատեղից ներքեւ հարվածել: Եթե որեւէ մեկի մեծ հայրը հրեա է կամ քրիստնյա, քեզ ինչ: Կարո՞ղ է որեւէ մեկը վստահաբար ասել, որ այդ հրապարակման հեղինակների արմատներով պարտադիր թուրք կամ մահմեդական են: Ո՞վ է ուսումնասիրել, մանավանդ որ Անատոլիան տարբեր մշակույթների, լեզուների, կրոնների, ազգերի եւ ազգությունների յուրատեսակ խճանկար է: Ի վերջո, Անատոլիայում կատարված գենետիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թուրքերը, հայերն, արաբները, հրեաները ազգակցական ընդհանրություններ ունենՙ կապված այն բանից, թե որքան ես խորանում պատմության մեջ: Եթե ուզում եք, կարող եք հասնել մինչեւ Ադամն ու Եվան»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն