Ոչ թե Ղարաբաղ, այլ ԱՐՑԱԽ
Օգտագործել բացառապես «Արցախ» անվանումը’ «Ղարաբաղ»-ի փոխարեն. հայտարարում են` «Արցախ, ոչ թե’ Ղարաբաղ» նախաձեռնող խմբի անդամները:
Խմբի անդամ Արմեն Մկրտչյանը («Հայազն Երիտասարդների Միաբանություն») ասել է, թե նախաձեռնությանն արդեն միացել են Հայաստանի հանրապետությունում և Արցախում գործող 18 կազմակերպություններ:«Մեր պահանջը օրինական է, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել նաեւ «Արցախի Հանրապետություն» անվանումը»: «
Իր խոսքում Հայազն Երիտասարդների Միաբանության փոխնախագահը նշել է. « 88-ին մենք ունեինք Արցախի հայապահպանության խնդիր,այդ պատճառով էլ ծագեց Արցախյան շարժումը,իսկ այժմ Արցախը թեև ազատված է թուրքական ճիրաններից,սակայն շարունակում է մասամբ պարսկաթուրքական մնալ, քանի որ շատ շատերս օգտագործում ենք հենց օտար Ղարաբաղ անվանումը։ Վերջերս Ալիևը ադրբեջանցի ուսանողներ հետ հանդիպամն ժամանակ ասել է` եթե այդ տարածքները հայկական են, ինչու անվանումն էլ հայկական չէ»:
«Արցախ, ոչ թե’ Ղարաբաղ» նախաձեռնող խմբի անդամները պատրաստվում են իրենց այս պահանջը ներկայացնել ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, քանի որ միմիայն պետական մակարդակով հնարավոր է լուծել այն:
ArmAr.am












