Ի գիտություն հայ զբոսաշրջիկների
Բրիտանական Norwich Union Travel Insurance ապահովագրական գործակալությունը կազմել է ամենավտանգավոր տուրիստական երկրների ցանկը և զբոսաշրջիկներին խորհուրդ տվել խուսափել այդ երկրներում հանգստանալուց:
Թաիլանդ – այստեղ հաճախադեպ են ավտովթարները, սննդամթերքից թունավորման դեպքերը:
Հարավային Աֆրիկա – Այստեղ հաճախ են թալանում զբոսաշրջիկներին նույնիսկ մինչև հյուրանոց հասնելը, երբեմն` զենքի սպառնալիքով:
Բարբադոս – կղզում մեծ քանակություն են կազմում մերձարևադարձային թունավոր միջատները, իսկ ստորջրյա միջավայրում` շնաձկները:
Հնդկաստան – այս երկիր խորհուրդ է տրվում գնալ միայ բոլոր նախականխարգելիչ ներարկումներից հետո, քանի որ խիստ բարձր է տարբեր վարակներից զբոսաշրջիկների մահացության տոկոսը:
Կուբա – այս դրախտավայրից հաճախ են վերադառնում վեներական հիվանդություններով և թմրամոլության սիրահար դարձած:
ArmAr.am












