Գլխավոր » Politics, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Քլինթոնը մեզ կհամոզի, մենք էլ`Քլինթոնին

Հուլիս 3, 2010թ. 10:38

Qlinton-2Հայաստանի քաղաքական գործիչները շարունակում են կարծիքներ հայտնել, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ ի՞նչ հարցեր են հիմնականում քննարկվելու:

«Այն հիմնականում նպատակաուղղված է լինելու հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով առաջընթաց ապահովելուն»։ Այս կարծիքին է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Ըստ նրա. «ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններից մեկնումեկում գրանցված հաջողությունը` հաջողություն կբերի նաեւ մյուսում»:

Սաֆարյանը նաև հավելել է, որ Քլինթոնը կփորձի Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին համոզել ինչ-որ համաձայնության գալ Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի եռյակի կողմից Կանադայում՝ Արցախի վերաբերյալ հայտարարության մասով։ «Այս կերպ Քլինթոնը հույս ունի համոզել Թուրքիային՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները»,- հետևություն է անում Ս. Սաֆարյանը։

«Ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի առաջարկների՝ համաձայնել եւ աշխատել Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի եռյակի կողմից արված հայտարարության ուղղությամբ, հայկական կողմը կբարձրացնի Արցախի Հանրապետության կարգավիճակի առաջնային հստակեցման հարցը։  Սակայն ինչպիսի՞ հանգրվանի կբերեն նման դիրքերից քննարկումները, դժվար է ասել, հատկապես այն ժամանակ, երբ Քլինթոնը Հայաստան այցելում է Ադրբեջան մեկնելուց հետո»,- շեշտեց Ստեփան Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանի հուլիսի 4-ին՝ Բաքվից։

ArmAr.am


Դիտել Politics, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն