Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հուլիս 3, 2010թ. 10:54
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները:
Կարծիքներ են փոխանակվել նաև հակամարտության շփման գոտում տիրող իրավիճակի, վերջին իրադարձությունների և հնարավոր զարգացումների շուրջ:
Նախարար Ս.Օհանյանը կարևորել է համանախագահների ջանքերը` հակամարտության խաղաղ կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակներ գտնելու գործում:












