Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երևանյան հանդիպումները

Հուլիս 3, 2010թ. 11:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Երևանում կհանդիպեն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Նախօրեին նրանք Երևանում հանդիպել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Բայց մինչ այդ եղել են Արցախում ու հանդիպումներ են ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Մասնավորապես, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպման ընթացքում շեշտել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության առարկա չեն, և անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Համանախագահները քննարկումներ կանցկացնեն առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման նախապատրաստման մասին:

Այդ հանդիպումը կազմակերպվելու է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, որը տեղի է ունենալու հուլիսի 16-17-ին Ալմա-Աթայում:

Երևանյան հանդիպումներից հետո համանախագահները կայցելեն Բաքու, որտեղ նրանք կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաև` ԱՄՆ Պետքարտուղար Հլիարի Քլինթոնի հետ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն