Բ. Օբամա. Կոնգրեսի ձեռնարկած նոր պատժամիջոցները ամենախիստն են
Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք Իրանի դեմ միակողմանի նոր պատժամիջոցների ձեռնարկման վերաբերյալ: Տվյալ պատժամիջոցները տարածվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին սպասարկող ձեռնարկությունների վրա:
Օբամայի խոսքերով` Կոնգրեսի ձեռնարկած նոր պատժամիջոցները «ամենախիստն են երբեւիցե ընդունվածներից»:
Համաձայն այդ օրենքի, մասնավորապես ամերիկյան բանկային կառույցներին արգելվում է այսուհետեւ համագործակցել ֆինանսական հատվածի օտարերկրյա այն կազմակերպությունների հետ, որոնք կմերկացվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապերի մեջ: Բացի դրանից, փաստաթուղթը լիովին արգելում է նավթամթերք արտահանել Իրան եւ պատիժ է նախատեսում օրինախախտ ընկերությունների համար: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
ArmAr.am












