Օղակաձեւ զբոսայգում ականներ են հայտնաբերվել
Հուլիս 3, 2010թ. 12:44
Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջի տեղեկատվությամբ, երեկ վաղ առավոտյան Երեւանի կենտրոնում` Օղակաձեւ զբոսայգու 5-րդ հատվածում գտնվող աղբարկղի մեջ երկու ական է հայտնաբերվել (ԲՊԿ-Մ79 — ՍՊԲ-8903):
Ականները հայտնաբերել են «Կենտրոն մաքրություն» ընկերության աշխատակիցները:
Հաղորդվում է, որ նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։
Կատարվում է հետաքննություն։












