«ՀՀ Սահմանադրությունը լավն է, բայց…»
«ՀՀ Սահմանադրությունը լավն է, բայց այն լիարժեքորեն կյանքի կոչելու համար սահմանադրական մշակույթ ձևավարոված չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սահմանադրական դատարանի իրավաբանական վարչության անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ Արման Դիլանյանը:
ՍԴ միջազգային պայմանագրերի վարչության պետ Վլադիմիր Վարդանյանն էլ ասել է, թե ՀՀ Սահմանադրությունում կան նորմեր, որոնց որոշ հատվածներ, գուցե ոչ հստակ ձևակերպման և ոչ լիարժեք ընկալման հետևանքով, չեն ստանում անհրաժեշտ կիրառություն:
Արման Դիլանյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունում կան դրույթներ, որոնց ձգտում է յուրաքանչյուր ժողովրդավար պետություն։
«Իսկ թե ինչպե՞ս են կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթները, կախված է նաև մեր քաղաքացիների իրավագիտակցությունից։ Եթե կա իրավունք, ապա պետք է պահանջել այդ իրավունքի կատարումը։ Պետության պարտականությունը դրա համար պայմաններ ապահովելն է,-ասել է Արման Դիլանյանը։
ArmAr.am












