Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Առանց Արցախի անհնար է համաձայնության գալ»

Հուլիս 3, 2010թ. 19:00

Hamanaxagah-NalbandyanՀուլիսի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ, համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախօրեին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի «լիակատար մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ գործընթացի արդյունավետության երաշխիք, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սանկտ-Պետերբուրգում կայացած Նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում արձանագրված արդյունքների հիման վրա բանակցությունների շարունակումը:

Օրակարգում էր նաեւ հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում նախարարական մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը:


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն