Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Ոչ մի թիզ հող թույլ չենք տա հանձնել»

Հուլիս 3, 2010թ. 19:12

ZujzԱրցախյան պատերազմի վետերանների միության մի քանի տասնյակ անդամներ, միության երիտասարդական թեւի ներկայացուցիչներ այսօր Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ակցիա էին կազմակերպել` աշխարհազորի ստեղծման եւ ոչ մի թիզ հող Ադրբեջանին չզիջելու պահանջով:

«Պետք է ստեղծվի աշխարհազոր: Եկել ենք, որ ոչ մի թիզ հող չհանձնվի, ու մեր ընկերների թափած արյունը զուր չլինի», – ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը:

Արցախյան պատերազմի վետերանները վերջին իրադարձություններից հետո պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ են համարում:

«Մենք պահանջում ենք, որ ստեղծվի աշխարհազոր, ամբողջ ազգը միավորվի պաշտպանության գաղափարի շուրջ, ստեղծվեն համապատասխան կառույցներ, ազգի պաշտպանողականությունը բարձր լինի, որ հակառակորդը գայթակղություններ չունենա», – հայտարարեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի առաջին զորահրամանատար Արկադի Կարապետյանը`Ագոն:

Ի պատասխան դիտարկմանը, թե Հայաստանի Հանրապետությունն ունի բանակ, ուժային այլ կառույցներ, որոնց գործառույթը երկրի անվտանգությունն ապահովելն է, եւ այդ պարագայում ո՞րն է աշխարհազոր ստեղծելու անհրաժեշտությունը` Արկադի Կարապետյանն արձագանքեց. – «Մենք ժողովրդով հաղթեցինք, ոչ միայն բանակով: Բանակն ունի իր տեղը, իսկ պատրաստ պիտի լինի, պիտի պաշտպանի ամբողջ ժողովուրդը: Բանակին վստահում ենք, բայց մենք հեծանիվ չեն հորինում, նման կառույցներ արդյունավետորեն գործում են մի շարք եվրոպական երկրներում»:

Նախագահի աշխատակազմի հետ հանդիպումից հետո Արկադի Կարապետյանը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել` առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահին:

ArmAr.am


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն