Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ՀՀ նախագահը համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր

Հուլիս 3, 2010թ. 20:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: hamanaxagahner- Serj

Համանախագահները Երեւան են ժամանել ԼՂՀ-ից: ՀՀ նախագահը համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ներկայացված Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն