Գլխավոր » Լրահոս

Հիլարի Քլինթոն.«Ինձ համար մեծ պատիվ եւ հաճույք է գտնվել Հայաստանում»

Հուլիս 4, 2010թ. 22:25

Serj-QlintonԱյսօր Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե  իր համար մեծ պատիվ եւ հաճույք է գտնվել Հայաստանում, եւ հատկապես հաճելի է այսօր այստեղ գտնվել, երբ ԱՄՆ-ը նշում է իր Անկախության տոնը. «Վաղը նաեւ ձեր Սահմանադրության օրն է. եւս մեկ կապ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ: Շնորհակալություն Ձեր բարի խոսքերի համար` Հելսինկիի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ԱՄՆ վարչակազմի եւ Նախագահ Օբամայի կողմից գործադրած ջանքերի համար: Ես անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Թուրքիայի հետ Ձեր երկրի հարաբերությունները բարելավելու գործում Ձեր անձնական ներդրման համար: Ինչպես մեր նախկին հանդիպումների ընթացքում քննարկել ենք, ԱՄՆ-ը, անշուշտ,  շահագրգռված է հիմնախնդրի լուծման հարցում: Մենք շարունակում ենք հավատացած լինել, որ այդ հարցերի լուծումը, ընդհանրապես նաև տարածաշրջանի զարգացման ու նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից, բխում է Հայաստանի ժողովրդի շահերից: Շնորհակալություն ինձ եւ իմ պատվիրակությանն այստեղ ջերմորեն ընդունելու համար: Ես մեծ ակնկալիքներով եմ սպասում մեր հետագա հանդիպումներին»,-ասել է Հիլարի Քլինթոնը:

ArmAr.am

:-0-


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն