Հիլարի Քլինթոն. «Միացյալ Նահանգները դատապարտում է ուժի կիրառումը»
ՀՀ-ում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նրան ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ընթրիք, որից հետո տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մամուլի ասուլիսը։
Ասուլիսի ժամանակ Հիլարի Քլնթոնը նշել է, որ Միացյալ Նահանգները խիստ դատապարտում է ուժի սպառնալիքից և կիրառումից զերծ մնալու սկզբունքի խախտումը։
-Մենք ցավում ենք գրանցված զոհերի համար։ Այն 1994թ. զինադադարի խիստ խախտում էր նաև հակասում էր երկու կողմերի հաստատած սկզբունքներին։ Մենք կոչ ենք արել բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառոմից կամ սպառնալիքից, քանի որ չենք ցանկանում տեսնել նորից զոհեր կամ վիրավորներ, չենք ցանկանում տեսնել խաղաղարար գործընթացը խարխլված։ Իմ ուղերձն ուղղված բոլորին նույնն է՝ Միացյալ Նահանգները դատապարտում է ուժի կիրառումը,- ասել է Հիլարի Քլինթոնը։
ArmAr.am












