Գլխավոր » NKR, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Հիլարի Քլինթոն. «Դժվարությունները, իհարկե, գալիս են Թուրքիայից»

Հուլիս 4, 2010թ. 22:53

Olinton-3Այսօր Երևանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու վերաբերյալ հայկական կողմի որոշման մասին,  ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է. «Հայաստանի ապրիլյան որոշումը տպավորիչ էր և ողջունելի»:

Հիլարի Քլինթոնը հիշեցնելով, որ ինքն անձամբ ներկա է գտնվել արձանագրությունների ստորագրման արարողությանը, նկատել է թե. «Դա երկու նախագահների կողմից քաջ որոշում էր` ուղղված դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում»: Ապա մտահոգություն հայտնել, որ դրանք դեռևս չեն իրագործվել:
«Գիտեք, որ ստորագրված փաստաթղթերը դեռևս չեն իրականացվել, և կան խնդիրներ: Ես շատ ուրախ եմ, որ անկախ դժվարություններից, որոնք, իհարկե, գալիս են Թուրքիայից, Հայաստանը պատրաստ է շարունակել գործընթացը»,- հայտարարեց Հիլարի Քլինթոնը: Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի կայացրած որոշումը տպավորիչ էր և ողջունելի, և իրենք բարձր են գնահատում գործընթացը շարունակելու` Հայաստանի պատրաստակամությունը:

ԱՄՆ պետքարտուղարը  ամփոփելով իր խոսքն ասել է. «Գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է»: Նա նաև հավելեց, որ ամերիկյան կողմը Թուրքիային ևս քաջալերում է` ձեռնարկել քայլեր:


Դիտել NKR, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն