ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ բանագնացին
Հուլիս 5, 2010թ. 11:27
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանւ հուլիսի 5-ին ընդունել է Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգստարին: Նա Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխավորած պատվիրակության կազմում։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել էներգետիկ ոլորտում հնարավոր երկկողմ համագործակցության շուրջ:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել հուլիսի 4-ի երեկոյան, իսկ այսօր՝ հուլիսի 5-ին պատվիրակությունը կմեկնի Վրաստան։
ArmAr.am












