Հիլարի Քլինթոնը երեկ ոտքով շրջել է Երեւանում
Հուլիս 5, 2010թ. 11:33
ԱՄՆ պետքարտուղարը երեկ` հուլիսի 4-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսից հետո նախագահական նստավայրը լքել է ոտքով եւ Էդվարդ Նալբանդյանի հետ միասին քայլել Բաղրամյան պողոտայով: Ապա Հյուսիսային պողոտայով հասել Հանրապետության հրապարակ` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց, ուր և հանգրվանել է Միացյալ Նահանգների պաշտոնական պատվիրակությունը:
ArmAr.am












