Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Լարիսա Ալավերդյան.«Երկրում առկա է ներուժ, որպեսզի Սահմանադրությունը դառնա գործող նորմ»

Հուլիս 5, 2010թ. 11:41

Larisa Alaverdyan«Հայաստանում այսօր չի գործում սահմանադրական կարգը, սահմանադրության դրույթները խախտվում են, մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակվում են, և դա փաստ է, սակայն դա դեռեւս չի չի նշանակում, որ ամեն ինչ կորած է։ Երկրում առկա է ներուժ եւ պատրաստակամություն, որպեսզի Սահմանադրությունը դառնա գործող նորմ»,- ասում է Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

«Իրականությունը  ցույց է տալիս, որ ճանապարհը դեպի խորհրդարանական հանրապետություն, այն ճանապարհն է, որը կարող է Հայաստանը դարձնել իրապես իրավական պետություն, ավելի արագ, քան այսօր գործող կիսանախագահական հանարապետության դեպքում։    պետք է կառուցել խորհրդարանական հանրապետություն, բացի դրանից սոցիալական, քաղաքական համակարգերը պետք է ենթարկվեն արմատական փոփոխությունների, որոնք հնարավոր է իրականացնել միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով: Յուրաքանչյուր ոք իր ամենօրյա աշխատանքով պետք է նպաստի իրավական պետության կայացմանը, այսպիսով նաեւ երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը»։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն