Բաքվում Քլինթոնի հայտարարությունները հույս չեն ներշնչում
Հուլիս 5, 2010թ. 11:49
Թուրքական Hurriyet օրաթերթը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Ադրբեջան կատարած այցելությանը, գրում է, որ Բաքվում Քլինթոնի հայտարարությունները հույս չեն ներշնչում ղարաբաղյան հակամարտության կագավորման հարցում: Hurriyet-ը, վկայակոչելով ադրբեջանական վարչակազմի աղբյուրները, գրում է, որ Քլինթոնի և Իլհամ Ալիևի միջև կայացած դռնփակ հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի հարցը:












