Գլխավոր » Լրահոս

Ավարտվեց Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան

Հուլիս 5, 2010թ. 13:22

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան ավարտվել է: Հուլիսի 5-ին նրան սպասում են Վրաստանում:

Ինչպես ահայտնի է, Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս շրջագայության շրջանակներում Քլինթոնը հուլիսի 4-ին Բաքվից ժամանել էր Երեւան: Նա հանդիպումներ էր անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվող հիմնական թեմաները եղել են հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հայաստանում նա այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դնելով անմար կրակին եւ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն