Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ա.Հարությունյան.«Մայր օրենքը շատ դեպքերում ձեւական է»

Հուլիս 5, 2010թ. 13:39

«ՀՀ Սահմանադրության  տեսքտը, ինչպես ամեն բան աշխարհում, կատարյալ չէ, սակայն կատարյալ է այնքանով, որ չի խոչընդոտում մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը», ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Փոխարենը, ըստ Հարությունյանի` Մայր օրենքը շատ դեպքերում ձեւական է: Երբեմն էլ համակարգն է խոչընդոտում է Սահմանադրության կիրարկմանը:

«Եթե այսօր փոփոխվելու լիներ Սահմանադրություն, կառաջարկեի փոխել այն մեխանիզմները, որոնց պատճառով  հնարավոր է դառնում շրջանցել Սահամանադրությունը, որպեսզի դրա շնորհիվ Սահմանադրությունը շատ մասերով ձեւական չլիներ»:

ՄԻՊ-ը մեր երկրում կարեւորում է մարդու` իր իրավունքների համար պայքարը. «Երբ մարդ հասկանում է, որ իր կարծիքը ոչ ոք չի ընդունում, հիասթափվում է,  բայց պետք է յուրաքանչյուրը փորձի ինքն իր հարցերը լուծել` իմանալով իր իրավունքները»:

Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ փոփոխությունները պետք է սկսել տնտեսական համակարգից.“Տնտեսության մենաշնորհային պայմաններում, ազատ մրցակցային պայմանների բացակայության դեպքում չենք կարող  ակնկալել, որ ամեն ինչ հրաշալի կլինի: Սխալ է, որ քաղաքական եւ տնտեսական էլիտան միախառնված են: Սա պետք է փոխել”,-ամփոփեց  Ա. Հարությունյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն