Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն

Հայաստանը ԵՎՐԱԶԵՍ-ին մասնակցել է դիտորդի կարգավիճակով

Հուլիս 5, 2010թ. 13:45

EvrazesՌուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ հուլիսի 1-ից Մաքսային միության գործարկման մասին որոշումը կայացվել է Աստանայում ԵՎՐԱԶԵՍ-ի Միջպետական խորհրդի նիստում՝ հուլիսի 5-ին:

«Նիստի ընթացքում մեր կողմից ի գիտություն է ընդունվել ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակներում Մաքսային միության ձեւավորումը, Միացյալ տնտեսական տարածության ձեւավորման գործողությունների ծրագիրը»,- հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Նա նկատել է նաեւ, որ պետությունների ղեկավարները դրական են գնահատել միացյալ բանակցային պատվիրակության աշխատանքը, որն ապահովելու է Մաքսային միության պետությունների ներգրավումը Համաշխարհային առւեւտրի կազմակերպությանը, հաղորդում է «Կազինֆորմը»:Այս մասին  հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նույն հաղորդագրության համաձայն, կայացվել են եւս մի ամբողջ շարք որոշումներ՝ որոնք վերաբերում են Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ միացյալ տնտեսական տարածքի ձեւավորման գործողությունների պլանին, կազմակերպության անդամ-պետությունների կողմից համատեղ միջոցառումների իրականացմանը:

Նիստում ընդունվել են նաեւ Եվրասիական տնտեսական հանրության բյուջեն 2009-ի համար, քննարկվել է կազմակերպության 2011թ. բյուջեն:

Գագաթնաժողովին մասնակցել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի  Ռահմոնը եւ Ղըրղզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան:

Տեղեկացնենք, որ Հայաստանը ԵՎՐԱԶԵՍ-ին մասնակցել է դիտորդի կարգավիճակով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն