Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Հայի վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ մնում է հռչակագրային»

Հուլիս 5, 2010թ. 14:34

Vardan Porosyan60-ից ավել մասնագետներ` իրավագետներ, սահմանադրագետներ մեկ տարվա ընթացքում պատրաստել են Հայաստանի Սահմանադրության մեկնաբանություններ` բաղկացած 1086 էջից: Գերմանիայի տեխնիկական աջակցության ընկերության (GTZ) փորձագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով նույնպես աշխատել է մեկնաբանությունների վրա ու ասում է. «Մեկնաբանությունների նպատակը առաջին հերթին իրավաբաններին աջակցելն է` ճիշտ հասկանալ, ըմբռնել ու ճիշտ կիրառել Սահմանադրությունը: Մեկնաբանությունները նաև գիտական են: Սա շատ կարևոր է Հայաստանի սահմանադրական իրավունքի` որպես գիտության զարգացման համար»:

Մինչ այժմ Սահմանադրության մեկնաբանությունների բացակայությունը Պողոսյանը բացատրում է նրանով, որ խորհրդային տարիներին սահմանադրական իրավունք առարկան գիտական լայն ու ամուր հիմքերի վրա դրված չի եղել:

«Սահմանադրության այս մեկնաբանությունները կարող են ելակետ հանդիսանալ Սահամանադրական իրավունք գիտության ապագա զարգացման համար: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ մեկնաբանությունները բոլոր սկզբունքային հարցերին չեն տվել պատասխաններ, որովհետև գիտությունը ժամանակ է պահանջում զարգանալու համար: Սա առաջին փորձն է, որը բնականաբար զերծ չի լինելու թերություններից, բայց ապագա մասնագետը այստեղ ելակետային շատ դրույթներ կգտնի, որոնք նա հետագայում հուսով եմ` կզարգացնի», -նշում է Պողոսյանը:

Հայաստանյան սահմանադրության ու սահմանադրական իրականության մեջ սահմանադրագետը «հսկայական անդունդ» է տեսնում ու նշում է դրա պատճառներից մեկը.

«Առաջին հերթին քաղաքական կամքի բացակայությունն է իշխանությունների մոտ:   Մեզ մոտ Սահմանադրությունը դիտարկվել է որպես քաղաքական փաստաթուղթ, քաղաքական հռչակագիր, բայց ոչ իրավաբանական բնույթ ունեցող փաստաթուղթ, այսինքն պարտադիր բոլորի համար` սկսած ամենաբարձր պաշտոնյայից, վերջացրած սովորական քաղաքացով, որի իրավունքները կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը:Ու թեպետ 15 տարի է անցել Սահմանադրության ընդունումից հետո, հայի վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ մնում է հռչակագրային: Պետք է այդ վերաբերմունքը փոխվի, իսկ փոխվելու համար`քաղաքական կամք է անհրաժեշտ»:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն