Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ի՞նչ են հ/կ-ների ներկայացուցիչները փսփսացել Քլինթոնի ականջին` մնում է գաղտնիք

Հուլիս 5, 2010թ. 15:17

Հայաստանի հասարակական  կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ  ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը   7 րոպեանոց ելույթ է ունեցել: Այս ելույթի բովանդակությունը հայտնի է լրատվամիջոցներին. ArmAr.am-ն այն արդեն ներկայացրել է իր ընթերցողներին: Սակայն հանդիպմանը ներկա հ/կ-ների ներկայացուցիչներից մի քանիսը մեզ տեղեկացրեցին, որ,  Հիլարի Քլինթոնի ելույթից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հրահանգով հանդիպումը նկարահանող տեսախցիկները դուրս են բերել սրահից, այնուհետ հանդիպումն անցել է փակ ֆորմատով։

Բացի այդ, Հ/Կ-ների ներկայացուցիչների հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ գաղտնի պահել, թե նրանցից ո՞րն ինչ թեմայի ու խնդրի մասին է բարձրաձայնել Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն