Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

«Սարդարապատ» շարժումը նպատակ ունի հիմնել ինտերնետային մշակութային հեռուստաալիք

Հուլիս 5, 2010թ. 17:36

Հուլիսի 2–ին «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Նյութական և հոգևոր մշակույթի» հանձնաժողովի հերթական նիստը։

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Գիրգոր Բրուտյանը, Գարեգին Չուքասզյանը, Խաչիկ Չալիկյանը, Հովհաննես Զաքարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վանո Դադոյանը, Տիգրան Խզմալյանը, Լալա Մնեյանը, Վիլիկ Եդիգարյանը, Ալեքսան Հակոբյանը, Աղավնի Սահակյանը, Սուրեն Գրիգորյանը, Գոհար Հարությունյանը, Պետրոս Քացախյանը, Մասիս Սարգսյանը։

Նիստի ընթացքում քննարկվեց գաղափարա-աշխարհայացքային և պատմա-մշակութային ոլորտներում տիրող վիճակը, նշված ոլորտներում  այն խնդիրների ցանկը, որոնք կարիք ունեն հրատապ լուծումների: Կարևորվեց նաև նշված խնդիրների լուծման համար համապատասխան ծրագրերի կազմումը:

Փաստվեց, որ այժմեական է մշակութային դաշտի քարտեզագրման աշխատանքների իրականացումը, մշակութային քաղաքականության մարտավարության և ռազմավարության մշակումը, նշված ոլորտերում գոյություն ունեցող փաստաթղթերի փաթեթի վերհանումը:

Առաջարկվեց նաև հիմնել ինտերնետային մշակութային հեռուստաալիք:  Այս մասին տեղեկացնում է  «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մամուլի ծառայությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն