Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարին

Հուլիս 6, 2010թ. 09:56

Հուլիսի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեռ Բայեին:

Նախարար Նալբանդյանը ողջունեց Պիեռ Բայեի առաջին այցը Հայաստան’ վստահություն հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար’ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր:

Կողմերը հանգամանալից զրուցեցին Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի եւ Երեւանի քաղաքապետարանի համատեղ ծրագրերի մասին, մասնավորապես մայրաքաղաքի ֆրանսերեն թեքումով դպրոցներում իրականացվող նախագծերի մասին:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոն ընտանիքի կազմակերպությունների գործունեությանը:
ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն