Գլխավոր » Լրահոս

Հուլիսի 13-ին Երեւանում կքննարկվեն հայ-լեհական տնտեսական համագործակցության հարցերը

Հուլիս 6, 2010թ. 10:29

Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերը կքննարկվեն հուլիսի 13-ին Երեւանում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը: ,Այդ նախաձեռնությունը պատկանում է լեհական կողմին, եւ մենք արդեն մեկ տարի առաջ որոշել էինք, որ եթե բացվի ուղիղ հաղորդակցություն Երեւանի եւ Վարշավայի միջեւ, ապա նիստը տեղի կունենա Երեւանումե,- նշել է նա: Լեհաստանում նախագահական ընտրությունների նախօրեին` հուլիսի 3-ին, կայացել է Երեւան-Վարշավա-Երեւան ուղիղ չվերթի բացումը: Ինչպես նշել է դեսպանը, այդ նիստում քննարկվելու է երկու փաթեթ. մեկը պատրաստել է լեհական կողմը, մյուսը` հայկական: ,Դրանցում ներկայացված է համագործակցության ողջ սպեկտրը, այդ թվում եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումըե,- ավելացրել է նա: Աշոտ Գալոյանի խոսքերով, երկկողմանի առեւտրատնտեսական համագործակցության ներուժն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մետաղների եւ հանքաքարերի մշակումը, գյուղատնտեսությունը, քիմիական արդյունաբերությունը եւ թեթեւ արդյունաբերության ապրանքները: ,Հայկական կողմի համար կարեւոր նշանակություն ունեն կապիտալ ներդրումները, որոնք գալու են Լեհաստանից, այսինքն, այստեղ խոսքը գնում է ներդրումների խթանման մասինե,- նշել է նա: Դեսպանը հաղորդել է, որ լեհական կողմից հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նախագահը Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ, ԵՄ պատասխանատու Մարցին Կորոլեցն է: ,Հուսով ենք, որ բոլոր այդ տնտեսական ծրագրերը կիրագործվեն Եվրամիության ,Արեւելյան գործընկերությունե ծրագրի շրջանակներում, որի նախաձեռնողը Լեհաստանն է, ինչը կարող է նպաստել տնտեսության զարգացմանըե,- ասել է Գալոյանը: Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հարցը քննարկվել է Հայաստանում ընթացիկ տարվա մարտի 12-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած լեհական պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2009-ին կրճատվել է 6.3 տոկոսով 2008-ի նույն ցուցանիշի հետ համեմատ եւ կազմել շուրջ 34.6 մլն դոլար:
ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն