Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Թուրքական ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում Քլինթոնի այցն է Ծիծեռնակաբերդ

Հուլիս 6, 2010թ. 11:20

Ինչպես և սպասվում էր թուրքական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությանը, մասնավորապես, նրա այցելությանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Թուրքական լրատվամիջոցները ընդգծում են, որ թեև Քլինթոնի` Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունը մասնավոր բնույթ է կրել, այդուամենայնիվ, պաշտոնական Անկարան չի արձագանքել այդ այցին: Ինչո՞ւ: «Milliyet»-ի պարզաբանմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունում վճռվել է ոչ մի հայտարարությամբ էլ հանդես չգալ:

«Եթե մենք Քլինթոնի այդ այցի կապակցությամբ ԱՄՆ-ին հակազդեցություն ցուցաբերեինք, դա հայկական կողմի սրտով կլիներ: Այդ կերպ մենք ըստ էության հայերի ցանկությանը տուրք մատուցած կլինեինք: Այդ այցը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա բացասաբար չի ազդում, բայց ծառայում է հայկական լոբբիին»,- վկայակոչելով բարձրաստիճան մի դիվանագետի` գրում է «Milliyet»-ը:

«Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթն այդ կապակցությամբ հրապարակել է թուրքական լսարանի մեծ մասի համար դեռևս անհայտ մանրամասներ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունից: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Ծիծեռնակաբերդ են այցելել այնպիսի նշանավոր ու ազդեցիկ մարդիկ, ինչպիսիք են օրինակ Բորիս Ելցինը, Ժակ Շիրակը, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, Վլադիմիր Պուտինը, սերբ ռեժիսոր և կիթառահար Էմիր Կուստուրիցան:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն